00:00:00

ԱԱ-2018-ի ֆավորիտը՝ ըստ Պելեի

23:43, 24 փետրվար 2018 Սպորտ

Աշխարհի եռակի չեմպիոն, Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն խոսել է ԱԱ-2018-ի մասին:«Բրազիլիան միշտ մնում է թիմ, որը պայքարում է Աշխարհի չեմպիոնի կոչումի համար: Վերջին մունդիալներում մենք չունեինք ժամանակ լավ նախապատրաստվելու համար: Բրազիլացի ֆուտբոլիստների մեծ մասը խաղում են արտասահմանում: Այս պարագայում մարզչական շտաբի աշխատանքը շատ է բարդանում: Պետք է հարմարվել և պայքարել, մենք չպետք է ուղղակի ասենք, որ ուղղակի չի ստացվում: Բայց ես կասկած չունեմ, որ բրազիլացիները հիմա ամենից ուժեղն են աշխարհում: Բրազիլիան՝ ֆավորի՞տ է: Մի՛շտ: Եթե թիմին տաք պատրաստվելու ժամանակ, ապա նրանք ցույց կտան իրենց ամբողջ պոտենցիալը: Բացի Բրազիլիայից, պետք է անպայման ուշադրություն դարձնենք Գերմանիային: Ես կնշեի նաև Ռուսաստանին, ով խաղում է սեփական հարկի տակ:  Եթե խոսենք Լատինական Ամերիկայի մասին, ապա չպետք է մոռանանք Արգենտինային»,- նշել է Պելեն:

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28