00:00:00

Վերադիրքավորում. Լյովա Երանոսյանին փոխարինում է վարչապետի համադասարանցին. «Փաստ»

13:40, 24 մայիս 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։ Նախկինում այդ պաշտոնն զբաղեցնում էր Լյովա Երանոսյանը, որն այժմ մեղադրվում է 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, Վահե Ղազարյանը, նախքան այս պաշտոնում նշանակվելը, Տավուշի մարզային վարչության պետն էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համադասարանցին է: Փաստացի, վարչապետը շարունակում է վերադիրքավորումներն ու պատասխանատու մի շարք պաշտոններ իր մտերիմներով համալրումը, ինչպես խոսում են կուլիսներում, ամեն կերպ ապահովագրվելով հնարավոր ցանկացած անցանկալի իրադարձություններից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր