00:00:00

Կառավարությունը Բարձրագույն դատական խորհրդին տարածք տրամադրեց

17:54, 22 մարտ 2018

Կառավարությունը Բարձրագույն դատական խորհրդին և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին գործունեությունն ապահովելու նպատակով տարածքներ տրամադրեց: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 22-ի նիստում: Մասնավորապես, նախատեսվում է Պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված՝ Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ և 4-րդ մասնաշենքերի 4881.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ դատական դեպարտամենտին՝ Բարձրագույն դատական խորհուրդը տեղակայելու նպատակով: Միաժամանակ, նախատեսվում է Պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված՝ Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքից 1112.1 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմին, քանի որ վերջինս աշխատանքային տարածք չունի:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31