00:00:00

Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

11:44, 04 մարտ 2026 Հասարակություն

Ամենայն հայոց կաթողիկոսը մարտի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Երևանում Իրանի դեսպանատունը։

«Խոր մտահոգությամբ ենք հետևում մարդկային կյանքեր խլող և տարածաշրջանի անվտանգությունը խաթարող ռազմական գործողություններին, որոնց հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության ԳերագույնԱռաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ և անմեղ քաղաքացիներ»,-դեսպանատան փոխանցմամբ՝ ասված է հեռագրում:

«Մեր վշտակցությունն ենք հղում Ձերդ գերազանցությանը և մեր աղոթական զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին մաղթելով Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղ և ապահով կյանք»,-ասված է հեռագրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր