00:00:00

ՌԴ գործընկերների հետ ակտիվ աշխատում ենք, կլինի Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան. ԱԽ քարտուղար

19:25, 23 մայիս 2019

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի իր գործընկերոջ հետ ակտիվ համագործակցում է և որևէ խնդիր չկա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանում իրեն համարում են արևմտյան գործիչ եւ արդյոք համագործակցությունը նորմալ է ընթանում, քանի որ տարիներ առաջ մասնակցել է հակառուսական ակցիաների, ասաց. «Այդ հարցը, կարծում եմ, մոտ մեկ տարվա հնության հարց է, հայ-ռուսական հարաբերություններում ես որևէ խնդիր չեմ տեսնում: Իմ մակարդակով մենք ակտիվ աշխատում ենք, ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ, ունեցել ենք արդեն 3 հանդիպում, շուտով՝ հունիսի 18-ին կհանդիպենք Ռուսաստանում, նաև երևի Նիկոլայ Պատրուշևի (Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար-հեղ.) այց կլինի Հայաստան, այդ հարցը բանակցությունների մեջ է, հետագայում կհստակեցնենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր