Համոզված եղեք, որ մարտադաշտում չորս անգամ վիրավորված, հարյուրավոր հերոս զինակիցներ կորցրած զինվորականը չի կարող հանդես գալ Հայոց միասնականությունը պառակտողի և, ըստ այդմ՝ նաև մեր ազգային դիմադրողականությունը թուլացնողի դերում:
Մինչդեռ այսօր, գիտակցաբար, թե անգիտակցաբար, նման սադրիչ ապատեղեկատվություններ տարածողների նպատակը ոչ այլ ինչ է, քան մեր ժողովրդի միասնականությունն աղճատող հանցավոր փորձ:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իմ ողջ կենսագրության ընթացքում երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել, իսկ եթե անգամ զբաղվել եմ, ապա դա եղել է մեկ անգամ՝ 1988-ին: Իսկ ինչ վերաբերում է երդմանը, ապա դա ևս եղել է մեկ անգամ՝ տակավին 1988-ին:
Ավարտելով խոսքս, խնդրում և պահանջում եմ բոլոր նման ապատեղեկատվություններ տարածողներին զերծ մնալ մեր ընդհանուր հայրենիքի անվտանգությանը սպառնացող անպատասխանատու քայլերից»,- ասված է հայտարարության մեջ: