00:00:00

Եղանակը՝ Հայաստանում

18:25, 23 մայիս 2019

Մայիսի 24-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ՝ տեղ-տեղ ուղեկցվող հարավարեւմտյան քամու մինչեւ 18-20 մ/վ ուժգնացմամբ: Որոշ  վայրերում հնարավոր է կարկուտ: Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ամրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 18-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +26+28: Օդի ջերմաստիճանը՝ մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +17+20, Կոտայքի լեռներում գիշերը` +4+9, ցերեկը՝ +17+20, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +23+25, Սեւանա լճի ավազանում գիշերը` +4+9, ցերեկը՝ +17+20, Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+23, Տավուշում գիշերը՝ +9+14, ցերեկը` +20+25, Արագածոտնի լեռներում գիշերը` +4+9, ցերեկը՝ +17+20, Արագածոտնի նախալեռներում գիշերը` +10+13, ցերեկը՝ +24+26, Արարատում գիշերը` +11+15, ցերեկը՝ +26+28, Արմավիրում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+28, Վայոց ձորի լեռներում գիշերը` +4+9, ցերեկը՝ +17+20, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+15, ցերեկը՝ +26+28, Սյունիքի հովիտներում` գիշերը` +12+17, ցերեկը՝ +26+30, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+23, Լեռնային Ղարաբաղում գիշերը` +10+15, ցերեկը՝ +21+26:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր