00:00:00

Սամոսուդեր, վհուկների որսեր, անօրինական ունեզրկումներ չպիտի լինեն․ Նաիրա Զոհրաբյան

17:37, 23 մայիս 2019

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է՝  եկել է դատական համակարգի  բարեփոխման,   այդ համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Վերջինս  խոսեց նաև անցումային արդարադատության ու վեթինգի անհրաժեշտության մասին։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը  irakanum.am-ի հետ զրույցում նշեց` անցումային արդարադատությունն ունի տարբեր մոդելներ․  հարկավոր է  կիրառել ճիշտ մոդել  ու  համապատասխան գործիքներ։ Դիտարկմանը, թե որոշ մասնագետներ, իրավապաշտպաններ նշում են՝ այս իրավիճակում կարիք չկա կիրառել անցումային արդրադատություն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Եթե մենք ընտրենք անցումային արդարատադության մոդելներից ամենածայրահեղը, որը նշանակում է  փողոցի արդարադատություն, այսինքն՝   Նովգորոդի վեչերի նման,  որ ժողովուրդը պիտի որոշի՝ ում գնդակահարել, ում ՝   գելոտին անել, իհարկե, ես դրան դեմ եմ։ Բայց, անցումային արդարադատության շատ ավելի ցիվիլ գործիքներ կան, և երբ ուրբաթ օրը քննարկում լինի, մենք մեր տեսակետը այդ ժամանակ անպայմանորեն կարտահայտենք», -   ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Խոսելով վեթինգի մասին ՝ Նաիրա  Զոհրաբյանն ընդգծեց․ «Ես ինքս տարիներ  շարունակ բարձրացրել եմ հայկական գեներալիտետի, հայ դատավորների աստղաբաշխական ունեցվածքի հարցը։ Ինձ մոտ իմ՝ լրագրող եղած  ժամանակից մինչ օրս հարց  է առաջանում․ ինչպե՞ս է լինում, որ դատավորները, գեներալները օրիանական   աշխատավարձով այդքան հարստություն են կուտակում։ Խոսքը չի վերաբերվում բոլորին, խոսքը վերաբերվում է բավականին զգալի հատվածին։ Ես վհուկների որսի կոչ չեմ անում։ Վեթինգը բավականին ցիվիլ պիտի կիրառվի, պիտի կիրառվի  օրինական ձևով։ Սամոսուդեր, վհուկների որսեր, անօրինական ունեզրկումներ չպիտի լինեն։ Այսինքն՝ մենք պիտի հասկանանք՝ վեթինգը  կարելի է վերածել և՛ վհուկների որսի, և՛  կարելի է կիրառել օրինական գործիքներով։ Նույն անցումային արդարադատությունն էլ  կարելի է  վերածել նովգորոդյան վեչերի և ամբոխին ասել՝  «на растерзание» վերցրե՛ք կերե՛ք, խմե՛ք այս արյունը, և՛  նույն անցումային արդարադատությունը   կարելի է բավականին օրինական, ցիվիլ գործիքներով կիրառել», -  ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր