00:00:00

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է. պահանջում են ԲԴԽ նախագահի հրաժարականը

17:20, 23 մայիս 2019

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ մայիսի 23-ին, մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ բողոք ցույց են անում՝ պահանջելով Բարձրագույ ն դատական խորհրդի լուծարում եւ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։  Կառավարության դիմաց 15 րոպե ցույց անելով նրանք շարժվեցին դեպի ԲԴԽ, որ արգելափակեն խորհրդի մուտքերն ու ելքերը։ Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակել էին հանրապետության բոլոր մուտքերն ու ելքերը։ Մի շարք հասրաակական կազմակերպություններ, կուսակցություններ՝ այդ թվում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն դատապարտեցին այդ ակցիան՝ դատական իշխանության ճնշում եւ միջամտություն այն համարելով, իսկ ԵԽԽՎ–ն ու Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը մտահոգություն են հայտնել այս կոչի առնչությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր