00:00:00

Հասանովն Ադրբեջանում ընթացող լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում այցելել է առաջնագիծ

17:00, 23 մայիս 2019 Աշխարհ

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը երկրում ընթացող լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում այցելել է առաջնագիծ. հայտնում է Minval.az-ը: Հասանովը ստուգել է ստորաբաժանումներրի պատրաստվածության մակարդակը, հետևել ՀՀ ԶՈՒ դիքրերին և ստացված տվյալների հիման վրա հրահանգել անհապաղ կանխել բոլոր տեսակի կրակային միջոցների կիրառմամբ հակառակորդի` սադրանքի դիմելու փորձերը: Ադրբեջանում մայիսի 20-24-ը մեկնարկել են լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցում են զորքերի, զորամիավորումների և ազգային բանակի միավորումների տարբեր տեսակներ: Զորավարժությունների հիմնական թեման գիշերային ժամերին հակառակորդի հարձակման հետ մղումը՝ տարբեր ուղղություններով հակահարվածներ հասցնելով, գրոհի անցնելով: Տեղեկության համաձայն` զորավարժություններին մասնակցում է մինչև 10 000 զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր