00:00:00

Երեխեքը բողոքում են, սենց չեղավ. վարչապետը հիշեց «Կարգին հաղորդման» սկետչը

16:28, 23 մայիս 2019

Օրեր առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երեխաներն դժգոհում էին Սիս գյուղի անբարեկարգ ճանապարհներից: «Նիկոլը խոստացավ, եկավ գլխառադ արեց, գնաց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հարցրեց՝ այդ ճանապարհը ինչո՞ւ չեն սարքում: «Երեխեքը բողոքում են, սենց չեղավ»՝  կատակեց վարչապետը: Սուրեն Պապիկյանն ասաց, որ երեխաների խնդրանքը հաշվի առնելով՝ ճանապարհի նորոգման նախագիծը շուտով կհաստատվի: «ՀՀ-ի բոլոր երեխաները կիմանան ճիշտ ձեւը»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կառավարության անդամները ծիծաղեցին, իսկ վարչապետն էլ կատակելով ասաց. «Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ: Գուցե պետք չի երեխաների ճնշումներին ենթարկվել»: Տիգրան Ավինյանն ասաց, որ խնդիրներ կան կապալառու կազմակերպությունների, լիցենզիա ունեցող ընկերությունների հետ, որոնք հաճախ ավարտին չեն հասցնում շինարարական աշխատանքը, փոխհատուցում չեն ստանալու: Վարչապետն ասաց, որ Հայաստանում կա որակյալ նախագծողների պրոբլեմ, Ավինյանն էլ ասաց, որ նախատեսում են թրեյնինգներ ճանապարհներ նախագծողների համար: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ ճանապարհաշինությանը խիստ են հետեւելու: «Եթե լինելու են շեղումներ, կընկնեն սեւ ցուցակ»,- ասաց կառավարության անդամը: Վարչապետն ասաց, որ շինարարության պատասխանատուները ոչ թե փորձում են սխալներն ուղղել, այլ, օրինակ՝  սխալ նախագիծը ինչ-որ ձեւով անցկացնել, քանի որ չեն հավատում Կառավարության խստությանը: «Ես «Կարգին հաղորդման» սկետչը հիշեցի, որն ասել եմ Ազգային ժողովում Ատոմ Ջանջուղազյանի հետ հարցուպատասխանի ժամանակ»,-  հիշեցրեց վարչապետը, ապա հավելեց՝ պետք է այդ սկետչին պետական կարգավիճակ տալ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա մշակութային մտածողության խնդիր է: «Երբ ասում ես՝ նախագիծը մերժում ենք, նախագծի հեղինակը մտածում է՝ ինչո՞ւ իմ հետ չունի այդ նախարարը»,- ասաց կառավարության ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր