00:00:00

«Ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք». Հայկ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր աղմկահարույց ստատուսի մասին. «Հրապարակ»

13:39, 23 մայիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու, ում հորդորով է իր ՖԲ էջից հեռացրել մայիսի 18-ի աղմկահարույց ստատուսը։ «Ես ոչ մի բան չեմ ջնջել, ես նմա՞ն եմ ըտենց մեկին, որ ինձ ինչ-որ մեկը դիտողություն անի»։ Մինչդեռ կա պատճենը․ «Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել: Այսօր, ժամը 13:00-ին բոլորս դեպի Նոր Նորքի դատարան»։ Ավելի ուշ հանել էր դատարան գնալու կոչը։ Չգիտեի՞ք, որ իրավունք չունեք ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ։ «Ո՞վ ա ասում»։ Սահմանադրությունը։ «Ես ճնշում չեմ գործադրել, էդ ասողներն էլ գլուխները պատին են տվել»։ Բայց Դուք կոչ էիք արել ազդել դատավորի որոշման վրա։ «Դա խախտում չի, ես իրավունք ունեի, ինչ արել եմ, օրենքով եմ արել, այո, լավ եմ արել՝ կոչ եմ արել, ճիշտ եմ արել՝ ուղղորդել եմ, որ գնան փակեն, պետք լինի՝ էլի կանեմ… պետք լինի՝ կփակենք, պետք լինի՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք»»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր