00:00:00

Ռուբեն Հայրապետյանը կարգելի Գագիկ Ծառուկյանին

16:55, 22 մարտ 2018 Սպորտ

Ակումբը դուռ չի, որ բացվի ու փակվի: Այս մասին,  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հյարապետյանն՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ակումբներ հիմնելուն։ «Կան որոշ ակումբի տերեր, որոնք ակումբը ստեղծում են ու անունը դնում են՝ մենք ակումբ ենք բացում: Ես միշտ դեմ եմ եղել, որ ակումբը բացվում է, ոնց բացվում է, այդպես էլ փակվում է, ես կողմնակից եմ նոր ակումբների ստեղծվելուն», - ասաց նա։ Դիտարկմանը, թե ՀՖՖ նախագահը հանդիպել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ ու քննարկել Գագիկ Ծառուկյանի կողմից ակումբներ հիմնելու գաղափարը, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ, այո՛, հանդիպում կայացել է, ու կհիմնվի նոր ակումբ։ «Սպորտի նախարարը եկել է իմ հետ հանդիպման, նախարարի հետ քննարկել ենք, իրենք ասել են, որ պատրաստվում են երկու ակումբ հիմնել, ես պատասխանել եմ, որ ես թույլ չեմ տա նույն ֆինանսավորման աղբյուրից լինի երկու ակումբ, քանի որ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն արգելում են նույն ֆինանսավորման աղբյուրից նույն առաջնությունում լինեն երկու ակումբ», - ասաց ՀՖՖ նախագահը։ Նա ընդգծեց, թե «միանգամից չի կարելի օդի միջից ակումբ հայտնվի բարձագույն խմբում»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր