00:00:00

Լարված իրավիճակ թատերական ինստիտուտում․ ուսանողները պահանջում են նախարարին

20:53, 22 մայիս 2019 Մշակույթ

Այսօր Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրություններ էին: Միակ թեկնածուն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն էր, ով էլ ընտրվեց: Թատերականի ուսանողները, սակայն, չեն ընդունում այս որոշումը: Նրանք այլընտրանք են պահանջում, ընդգծելով, որ պետք է ռեկտորի ևս մեկ թեկնածու լինի ու արդյունքում հաղթի արժանին:
Ներկայումս ուսանողնեը ներսից փակել են թատրոնի դուռն ու որևէ մեկին թույլ չեն տալիս ոչ դուրս գալ շենքից, ոչ էլ՝ ներս մտնել:
Բոլորը միաձայն վանկարկում են «նախարար»՝ պահանջելով Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին:
Ուսանողներն ընդգծում են, որ նախարարը պետք է լսի իրենց պահանջները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր