00:00:00

Փաշինյանն իր հայտարարության տեքստը էապես փոխել է. ինչ են զեկուցել ուժայինները. «Փաստ»

14:00, 21 մայիս 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսվեցին կիրակի կեսօրից, բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ գրեթե ամբողջ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ, ունեցել մի շարք փակ խորհրդակցություններ: Հայտնի չէ, թե իրականում ինչ են զեկուցել ուժայինները Փաշինյանին, բայց մի բան պարզ է, որ խոսքը վերաբերել է սահմանային լարվածությանն ու թշնամու հնարավոր ագրեսիային: Զեկուցվել է նաև, որ մայիսի 20-ին Ադրբեջանը 10 հազար հոգանոց զինավարժություններ է սկսում (սկսել), ինչն իր հերթին ակնհայտ ռիսկային երևույթ է: Թերթի տեղեկություններով, հենց այս հանգամանքով, ինչպես նաև մասնակիցների սակավությամբ է պայմանավորված այն փաստը, որ երեկ արդեն Փաշինյանը փոխել էր հռետորաբանությունը և էյֆորիկ ու ագրեսիվ հայտարարություններից ու կոչերից անցում կատարել առավելապես կառուցողական դաշտ: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նա ի սկզբանե նախատեսած իր ելույթի տեքստը մեծամասամբ փոխել էր և ներկայացրել լրիվ ուրիշ տարբերակ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր