00:00:00

«Փշերի» վրա են անգամ պաշտոնյաները. «Հրապարակ»

14:00, 18 մայիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարման համակարգում «փշերի» վրա են ոչ միայն նրանք, ում օպտիմիզացիայի արդյունքում գործազրկություն է սպասվում, այլև նրանք, ովքեր 100 տոկոսով վստահ են, որ շարունակելու են աշխատել։ «Ընդհանուր առմամբ, բրոունյան շարժում հիշեցնող կառավարությունում ու նախարարություններում վերջին շրջանում միակ գործիքակազմը, որ անխափան աշխատում է, այսպես ասած` «ցիրկուլյար» համակարգն է. մեր էլեկտրոնային քարտերը ֆիքսում են` քանի րոպե ուշ եկանք, քանի րոպե շուտ գնացինք, որքան ուշացանք ընդմիջումից և այլն։ Վերածվել ենք ուրույն գետոների, պետք է ամեն վայրկյանի համար պատասխան տանք, որովհետև ամսվա վերջում այդ ուշացման րոպեները գումարվում են իրար, աշխատավարձից են հանում. մարդ իրեն էնքան փոքրացած է զգում, չգիտես` գնա՞ս, թե՞ մնաս համակարգում»,- ասաց բավականին բարձրաստիճան պաշտոնյան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր