00:00:00

Ի՞նչ է անցումային արդարադատությունը և արդյո՞ք այն պետք է իրականացնել Հայաստանում

21:59, 17 մայիս 2019 Իրավական

  Աժ նախագահ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում»  թեմայով։ Irakanum.am-ը զրուցել է  իրավապաշտպաննների հետ՝ փորձելով պարզել՝ ինչ է անցումային արդարադատությունը, որ դեպքերում է այն կիրառվում և արդյո՞ք   Հայաստանում, հայաստանյան իրավական դաշտում իրավիճակն այնպիսին է, որ անցումային արդարադատությունը պետք է կյանքի կոչվի։ Մեր թղթակցի հետ զրույցում  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գորադիր տնօրեն, Մարդու իրավունքների նախկին պաշտպան  Լարիսա ալավերդյանը նշեց․ «Ես դեմ եմ, որ Հայաստանում կիրառվի այսպես կոչված՝ անցումային  արդարադատություն։  Չեմ կարծում, որ Հայաստանում ստեղծվել են այնպիսի պայմաններ որ  ստիպված ենք ոչ թե նորմալ դատական  գործառույթներ իրականացնել այլ մտցնել անցումային արդարադատություն։ Դա  արվում է վերին աստիճանի, ծայրահեղ վիճակում գտնվող  երկրներում։ Մեր երկրում այդիսի վիճակ չկա։ Երկրորդ՝ ինձ  անհանգստացրեց այն, որ ԱԱԾ-ից կորել են ինչ-որ փաստաթղթեր։ Երբ այդպիսի  մարմնից փաստատղթեր են կորչում, ես հիմնավոր կասկած ունեմ՝  արդյո՞ք  այս կամ  այն գործառույթները պետական մարմինների կողմից  չեն լինելու ուղղորդված։ Կասկած ունեմ, որ դա ոչ թե համերաշխությանը կնպաստի, այլ  խիստ հակառակը լինի․ սա կարող է  բերել հասարակության որոշ խմբերի միջև անջրպետի  առաջացման։ Անգամ այն դատական   գործնթացները, որոնք այսօր ընթանում են,  մասնավորապես   Քոչարյանի դատավարությունը, ինձ էլի   վստահություն չի ներշնչում, որ գործադիրն իր միջամտությունը չի բերում դատական գործընթացների մեջ․դա, պատկերացրե՛ք՝ դեռ անցումային չէ, իսկ անցումային  արդարադատությունն ավելի քաղաքականացված է լինում և շատ ավելի հեռու է գնում ընդհանուր արդար դատավարության  սկզբունքներից, կիրառվում են այսպես կոչված՝  քաղաքական  նպատակահարմարություն, ինչը, գտնում եմ, մեզ հեռու կտանի իրավական պետություն կայացնելու ճանապարհից»։ Խոսելով ԱԱԾ-ի դերակատարության մասին՝ Լարիսա Ավավերդյանը նշեց․  «Այսօր ԱԱԾ-ն շատ մեծ դերակատակություն ունի։  ԱԱԾ-ի հետ կապված՝ գաղտնալսումները  առանց որևէ քննության մնացին։ Ես արդեն կարծում եմ՝ բոլոր ուժային մարմինները,  և  նախևառաջ ԱԱԾ-ն այդ անցումային արդարադատության ժամանակ  կունենան իրենց ազդեցությունը,  և ես  կրկնում եմ՝ արդարամտության հետ կապված՝ ունեմ հիմնավոր կասկածներ։ ԱԱԾ-ն  մինչև դտական գործընթացները իրեն թույլ է տալիս հայտարարություններ անել, որոնք քաղաքակիրթ երկրներում համարվում են ուղղակի կամ անուղղակի ճշում դատական իշանության վրա»։ Իսկ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է Հայաստանի համար, ավելին՝ դրա անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել։ «Անցումային արդարադատություն իրականացնել վաղուց էր անհրաժեշտ, բայց դա այսօր իրականացնելն   էլ  ուշացած չէ։ Կարելի է արագացնել։ Անցումային  արդարադատություն կիրառվում է այնպիսի իրավիճակներում, ինչպիսին ստեղծվել է մեր երկրում, այսինքն՝ տեղի են ունեցել բազում անօրինական գործողություններ։ Հեղափոխությունից հետո  մարդիկ հույս ունեն, որ արագ կերպով այդ խնդիրները կլուծվեն։ Որպես իրավապաշտպան եմ ասում՝ անցումային արդարադատության կարիքը կա», - նշեց Վարդան Հարությունյանը՝ ընդգծելով՝ դժվար է ասել, թե այդ  պրոցեսը որքան ժամանակ կտևի․ դա կախված է կուտակված խնդիրներից, բայց անցումային արդարադատության իրականացումից հետո որոշակի ժամանակ անց հանրությունը կարող է դրական տեղաշարժեր նկատել։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր