00:00:00

Արամ Սիմոնյանի պատասխանը՝ Փաշինյանին. Վարչապետը չի հրավիրվելու ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառմանը. «Ժամանակ»

13:02, 17 մայիս 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկվանից Հայաստանի Մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը, նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Այս հոբելյանական միջոցառման շրջանակում կազմակերպվելու է հանդիսավոր միջոցառում, որին հրավիրատոմսեր են ուղարկվել բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչների, այդ թվում՝ արտասահմանից: Միակ մարդը, ով հրավիրված չի լինելու միջոցառմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Սա էլ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պատասխանն է վարչապետ Փաշինյանին, ով այցելելով ԵՊՀ՝ հայտարարել էր, թե ցանկություն չունի տեսնելու բուհի ռեկտորին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր