00:00:00

Ինչ ունեցվածք ունի Հրաչյա Ռոստոմյանը

02:03, 22 մարտ 2018

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն սկսել է հրապարակել պաշտոնյաների՝ նախորդ տարվա գույքի և ունեցվածքի հայտարարագրերը: Irakanum.am-ը ներկայացնում է Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ունեցվածքը: Ռոստամյանը  2017 թվականին վաճառել է իր «TOYOTA LAND CRUISER 200 4.0» մակնիշի ավտոմեքենան՝ 18 մլն դրամով: Նախարարը նախորդ տարի 31 մլն 687 հազար դրամ եկամուտ է ունեցել, դրանից միայն 6 մլն 847 հազար դրամն է կազմել աշխատավարձը, դրանում ներառված է նաև ավտոմեքենայի վաճառքից ստացված 18 մլն դրամը: Ձեռնարկատիրական գործունեությունից 2017-ին նախարարն ստացել է 5 մլն 340 հազար, վարձակալության դիմաց էլ 1.5 մլն դրամ վճար է ստացել: Հրաչյա Ռոստոմյանի դրամական միջոցները 2017-ի վերջին կազմել են 5.4 մլն դրամ և 24.5 հազար դոլար: Նշենք, որ 2017-ի կեսին ներկայացրած պաշտոնն ստանձնելու հայտարարագրում ևս Ռոստոմյանը մեծ ունեցվածք էր հայտարարագրել՝ մեկ «BMW X5 4.8 I» մակնիշի ավտոմեքենա, բնակարան, այգետնակ, հասարակական նշանակության շինություն և 50 հազար ԱՄՆ դոլար գումար: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր