00:00:00

Քրեական աշխարհի սիմվոլներից մեկը՝ վարչապետի մասնակցությամբ համաժողովին. «Ժողովուրդ»

14:03, 16 մայիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ` Գավառում կազմակերպված ««Իմ քայլը»` հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին մասնակցելու համար: Համաժողովից հետո տեղի էր ունեցել ցուցահանդես, որտեղ, չգիտես ինչու, որոշվել է ՀՀ վարչապետին, ողջ աշխարհից եկած հյուրերին ներկայացնել նաև քրեական աշխարհում սիմվոլ հանդիսացող նշաններից մեկը՝ ութանկյունը: Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ բողոքներ է ստանում մարզի բնակիչներից: Մարդիկ դժգոհ են այն հանգամանքից, որ մարզում անուղղակի կերպով «գողական» բարքեր են քարոզվում: Գեղարքունիքի մարզպետը որևէ կերպ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին, իսկ մարզպետի օգնական Նարեկ Մանուկյանը հայտարարեց, որ այն ներկայացրել են Ճամբարակի ռոբոտաշինության խմբակի երեխաները, որը, ըստ օգնականի, այդքան էլ արտառոց երևույթ չէ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր