00:00:00

Նիկոլ Փաշինյանի ազգականի գործը կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»

13:54, 16 մայիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է: Մեզ հայտնի դարձավ, որ գործը ՀՀ քննչական կոմիտեն ուղարկել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը պարզել է, որ ՊՈԱԿ-ում աշխատանքի ընդունվելու համար Հովհաննիսյանը կեղծ դիպլոմ է սարքել ու ներկայացրել: Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր