00:00:00

Սպիտակցի Հայկոն ԱՄՆ վիզայի խնդիր չունի. այս տարի լինելու է այնտեղ. ՀԺ

01:41, 22 մարտ 2018 Ժամանց

Երգիչ Սպիտակցի Հայկոն հերքում է լուրերն այն մասին, թե ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված խնդիր ունի: Այս մասին նա նշել է armtimes.com-ի հետ զրույցում: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Ստելլա Բոյաջյանի կազմակերպած համերգների կամ հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանի՝ Դինա Ակոպովնայի հետ կապ ունեցող հայ երգիչները նման խնդիրներ ունեն: Դինա Ակոպովնան Ստելլա Բոյաջյանի (Նյու Յորքից) եւ Հրաչյա Աթոյանի (Գլենդել) հետ միասին մեղադրվում է հայաստանցիների համար խաբեությամբ ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու մեջ: Ակոպովնայի նկատմամբ ԱՄՆ իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել: Սա, սակայն, ինչպես ընդգծելէ երգիչ Սպիտակցի Հայկոն, իր հետ ոչ մի կապ չունի: Armtimes.com-ի հետ զրույցում նա սկզբում նշել է, որ իր հարցն ուրիշ է, սակայն ճշտող հարցին, թե կոնկրետ ինչ խնդիր ունի, նա չցանկացավ պատասխանել ու ասաց, որ ոչինչ էլ չկա, իսկ մամուլում տարածված խոսակցություններն անհիմն են: Նա նաեւ տեղեկացրել է, որ այս տարի լինելու է ԱՄՆ-ում. սեպտեմբերին համերգային շրջագայություն ունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր