00:00:00

Հրապարակվել է Սևակ Խանաղյանի «Քամի» երգի տեսահոլովակը

02:12, 22 մարտ 2018 Ժամանց

«Եվրատեսիլ 2018»-ի Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի պրեմիերան հասանելի է: «Քամի» երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, բեմադրող օպերատոր`Սուրեն Թադևոսյան, ոճաբան` Արամ Նիկոլյան, լուսային ձևավորումը` Վահագն Միքայելյանի: «Երբ առաջին անգամ լսեցի երգըհասկացա, որպետք է տեսահոլովակում ցույց տալ Սևակիհոգեվիճակն ու ապրումները: Տեսահոլովակում որևէ ավելորդ տարր չկա՝ չեմ ցանկացել կադրը ծանրաբեռնելտեսարաններով, քանի որ փորձել եմ չշեղել հանդիսատեսի ուշադրությունը երգից և Սևակից: Հաշվի առնելով այսօրվա միտումները՝ շեշտադրումը դրել եմ լուսային ձևավորման և մոնտաժային հնարքների վրա: Հուսով եմ, տեսահոլովակը կօգնի փոխանցել Սևակի հոգևիճակն ու երգի ասելիքըհայ և եվրոպացի հանդիսատեսին» - ասել է տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը: «Այս տեսահոլովակը իմ և Հանրային հեռուստաընկերության առաջին համագործակցությունն է և պետք է ասեմ, որ նկարահանումները շատ լավ են ընթացել: Նկարահանման ընթացքում մեծ և պրոֆեսիոնալ թիմ է աշխատել՝ ի դեմս ռեժիսոր Արթուր Մանուկյանի, ով շատ լավ գիտի, թե ինչպես է պետք կադրի միջոցով փոխանցել երգի և երգչի զգացմունքները: Տեսահոլովակում, ինչպես բեմում, շատ անկեղծ եմ: Հուսով եմ հանդիսատեսին դուր կգա մեր կատարած աշխատանքը» - ասել է Սևակ Խանաղյանը: Հիշեցնենք, որ Սևակ Խանաղյանըհանդես կգա«Եվրատեսիլ 2018» երգիմիջագային մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:   https://www.youtube.com/watch?v=olpi6UGmm_Y&feature=youtu.be              

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր