00:00:00

Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառում Լիբանանում

00:30, 22 մարտ 2018 Մշակույթ

Մարտի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպանության և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությունում բացվեց լուսանկարների ցուցահանդես՝ «2800-ամյա Երևանը` Հայաստանի երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով։ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, հանդես գալով բացման խոսքով, կարևորեց Երևանի հազարամյակների պատմության ուսումնասիրումը, քաղաքի ժառանգության պահպանումը և համակողմանի ներկայացումը՝ շեշտելով, որ Երևանը հայ ժողովրդի բոլոր հատվածների մայրաքաղաքն է և պետք է արդարացիորեն ներկայանա որպես այդպիսին: Ցուցադրության ըթնացքում ներկայացվեցին Երևան քաղաքի պատմության տարբեր շրջանները պատկերող հարյուրից ավելի լուսանկարներ, ընթերցվեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր