00:00:00

Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

23:25, 21 մարտ 2018 Մշակույթ

Մարտի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, հարյուրավոր հյուրեր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն երկրների խմբի, այդ թվում Հայաստանի ակտիվ ջանքերով կազմակերպված միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի 2018թ. գագաթաժողովը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ: Իր խոսքում դեսպան Չիտեչյանը կարևորեց Ֆրանկոֆոնիայի դերը, շեշտելով, որ այն համընդհանուր արժեքների՝ ներառյալ հումանիզմի, մշակութային ու լեզվական բազմազանության հանդեպ հարգանքի հիման վրա երկրներին միավորող կառույց է, ինչպես նաև հանձնառություն՝ ի նպաստ աշխարհում խաղաղության եւ անվտանգության ծառայությանը: Հայաստանի դեսպանը հակիրճ անդրադարձ կատարեց ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին ու նախատեսված միջոցառումներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր