Մայիսի 10-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 2/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Խ.Գ.-ին (ծնված 1939թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 10-ին, ժամը 13:47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Հ.Հ.-ին (ծնված 1945 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 10-ին, ժամը 05:16-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 188 շենքի բնակարաններից մեկի բնակչին 5-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Թ.Հ.-ին (ծնված 1968 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: Վերջինս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: