00:00:00

Երեւանին եւ Բաքվին ակտիվ աջակցություն կցուցաբերենք փոխզիջումային հանգուցալուծման որոնումներում. ՌԴ ԱԳՆ

22:42, 10 մայիս 2019

Կիրակի լրանում է Բիշքեկում Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրած հրադադարի համաձայնագրի 25 տարին, եւ այս կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ մեկնաբանություն է տարածել: Մեկնաբանության մեջ մասնավորապես նշված է. «Ս.թ. մայիսի 12-ին լրանում է 25 տարին այն օրից, երբ ուժի մեջ մտավ հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության ուղղակի միջնորդությամբ: Այն թույլ է տվել դադարեցնել զանգվածային արյունահեղությունը եւ գործարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով: Մայիսի 12-ի համաձայնագիրը մինչեւ հիմա շարունակում է մնալ հրադադարի պահպանման հիմքը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը բարդ է: Այն վերելքներ ու անկումներ է ունենում: Կարգավորման գործընթացի մասնակիցներից պահանջվում է ժամանակ ու քաղաքական կամք՝ կարգավորման առանցքային հարցերի շուրջ համաձայնության գալու համար: Մենք տեսնում ենք հակամարտող կողմերի՝ կայուն խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը: Այդ մասին են վկայում, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում վերջերս կայացած հանդիպման արդյունքները եւ երկու երկրների արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած բանակցությունները: Մեր կողմից աջակցություն կցուցաբերենք Բաքվին եւ Երեւանին՝ գտնելու փոխզիջումային հանգուցալուծումներ: Ինչպես եւ նախկինում, շարունակելու ենք հետեւողական միջնորդական ջանքեր ձեռնարկել Մինսկի խմբի շրջանակում՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր