00:00:00

ՀՔԾ-ն՝ Ջուլֆալակյանների մասնակցությամբ միջադեպի մասին

19:27, 10 մայիս 2019 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ քաղաքացու կողմից ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում էր ստացվել Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ: Հաղորդման առթիվ ոստիկանությունում քրեական դատավարության կարգով սկսել են նյութեր նախապատրաստվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Ջուլֆալակյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Երևան քաղաքի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոով այդ նյութերը պահանջվել և ստացվել են ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը Irakanum.am-ին փոխանցեց, որ նյութերի նախապատրաստումը շարունակվում է։ Հարցին, թե քրեական գործ հարուցվել է, թե՞ ոչ, Օհանջանյանը նշեց, որ այս պահին դեռ հարուցված քրեական գործ չկա։ «Նյութերի նախապատրաստումը շարունակվում է, եւ կախված դրանից պարզ կդառնա կհարուցվի քրեական գործ, թե ոչ»,- ասաց նա։ Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ հայրը չեն հարվածել քաղաքացի Սերգեյ Մխիթարյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր