00:00:00

Երևանում 51-ամյա տղամարդը ֆինանսների նախարարության դիմաց փորձել է ինքնասպան լինել

18:56, 10 մայիս 2019

Այսօր՝ մայիսի 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանները Մելիք Ադամյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի տղամարդ Մելիք Ադամյան փողոցի 1-ին հասցեի մոտ սպառնում է ինքնասպանություն գործել։ Ոստիկանները, մոտենալով դեպքի վայրին, կարողացել են ճիշտ հոգեբանական զրույց ունենալ այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին. վերջինս, ապակու կտորը ձեռքին, սպառնացել է կտրել դաստակների երակները։ Ոստիկանները քաղաքացուն իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Գագիկ Թ.-ն է, ով պատճառաբանել է, որ կենցաղային անլուծելի խնդիրների պատճառով փորձել է դիմել ծայրահեղ այդ քայլին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր