00:00:00

Կառավարությունում ներկայացվեց զինծառայողների բնակարանային ապաhովությանը վերաբերող նոր նախագիծ

18:27, 10 մայիս 2019

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց որոշմաn նախագիծ, որով կարգավորվում է զինծառայողների բնակարանային ապաhովության իրավունքի իրացման շրջանակներում երկարամյա զինվորական ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակած նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցությանհատկացման ընթացակարգը և չափերը: Նախարարն ասաց, որ այս տարվա դեկտեմբերին հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն դրամ գումար: «Ֆինանսական աջակցությունը հատկացվելու է հետևյալ չափերով. Երևանի վարչական սահմաննեորւմ գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը 50 տոկոսը, համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը, Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Տավուշի մարզի Այրումի և Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90%-ը», - ասաց Տոնոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե մարզերում ի՞նչ սկզբունքով են բնակարան տալիս: «Միանշանակ կարող են գնել, որովհետև այն գները, որ կան, հնարավորություն են տալիս դա անելու, այլ տարբերակ չկա», - ասաց Դավիթ Տոնոյանը: Վարչապետն ասաց, որ Կադաստրի կոմիտեից տեղեկանք էր ուզել ու համոզվել է, որ մարզերում կարողանալու են մարզերի ժողովրդի կարիքները 100 տոկոսով բավարարել: «Ես ուզում եմ մեկնաբանություն անել այս թեմայի շուրջ ծագած որոշակի բողոքների վերաբերյալ, որովհետև մեր երկրում երբեմն հետաքրքիր տրամաբանություն է գործում: Ենթադրենք, մի հարց տասնյակ տարով մեռյալ կետում է, ոչ մեկ դրա մասին ոչ հիշում է, ոչ մտածում է ու բայց երբ  կամք է գալիս ու խնդիրը լուծվում է, բողոքներ են ի հայտ գալիս», - ասաց վարչապետը: Նա նշեց, թե սա իր համար անհասկանալի տրամաբանություն է: «Մարզերի ժողովրդի հարցը մենք լուծում ենք, Երևանում էլ առաջարկում ենք տարբերակ, եթե տարբերակը ձեռնտու է, խնդրեմ, օգտվեք այդ տարբերակից, եթե չէ, ոնց է, որ տասը տարի սպասել եք, հիմա մի ամիս չեք կարող սպասել», - ասաց վարչապետը: Նա նշեց, թե, օրիանկ, մարդ կա, ասում է չի ուզում Երևանում ապրել, ուզում է Արթիկում ապրել: «Ասում է տվեք իմ գումարը, ես գնամ ապրեմ, ինչի մենք էդ մարդուն պիտի ասենք չէ, բայց կարող է լինեն մարդիկ, ովքեր ասեն ես ուզում եմ Հյուսիսային պողատայում տուն ունենամ, էդ էլ պետք ա է հասկանանք` ինչ պահանջ է դա, ինչով է հիմնսվորվում, ինչու, օրինակ, պողոտայում, ոչ թե, ասենք, Ամիրյան փողոցում», - նշեց Նիկոլ Փաշինյանը: Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ զինծառայողների իրավունքն է՝ որտեղ է ուզում բնակարան ձեռք բերել, բայց գումար ստանալու են այն չափով, որը նախատեսվել է իր մշտական բնակության վայրին համապատասխան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր