00:00:00

Աֆղանստանում երեխաներ են զոհվել ֆուգասի պայթյունից

17:48, 10 մայիս 2019 Աշխարհ

Աֆղանստանում չորս երեխա է զոհվել, ևս հինգը վերքեր ստացել երկրի հյուսիս-արևմուտքի Ֆարյաբի նահանգում ֆուգասի պայթելու հետևանքով: Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ մի խումբ երեխաներ տուժել են ճամփեզրին ֆուգասի պայթյունից, որը զինյալների կողմից տեղադրվել էր աֆղանցի ուժայինների դեմ գրոհելու համար: Զոհվածների տարիքը չի նշում: Աֆղանստանում շարունակվում Է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման զինյալների դիմակայությունը, որն ավելի վաղ զգալի տարածք է գրավել երկրի գյուղական շրջաններում և հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա: Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերն ահաբեկչության դեմ պայքարի համատեղ գործողություններ են անցկացնում ամբողջ երկրում: Aysor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր