00:00:00

Նիկոլ Փաշինյանը պլանավորել է իր տարեվերջյան ասուլիսին ևս 100 փաստ ներկայացնել

16:46, 10 մայիս 2019

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց իր պաշտոնավարման մեկ տարվա  մասին: Նա նախ  շնորհակալություն հայտնեց   համատեղ աշխատանքի համար, ապա ավելացրեց․«Երեկ չէ առաջին օրը ես ասուլիսով հանդես եկա ու հրապարակեցի 100 փաստ նոր Հայաստանի մասին, ու ես կարող եմ ասել, որ այս փաստաթուղթը շատ կարևորում եմ, որովհետև դա ցույց է տալիս, թե ինչ ենք արել մենք, ըստ էության, դրանով հաշվետվողականության նոր նշաձող է սահմանվել, ու մենք հենց այսպիսի ձևաչափ պետք է կիրառենք: Ես ուզում եմ մեզ համար որպես խնդիր ձևակերենք, որ իմ տարեվերջյան ասուլիսում պետք է ունենանք ևս հարյուր փաստ նոր Հայաստանի մասին», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, թե ակնկալում է, որ բոլոր նախարարները հենց այս չափանիշով պետք է աշխատեն: «Մենք պետք է անդրադարձ կատարենք մեր կատարած աշխատանքի այն փաստերին, որոնք ՀՀ քաղաքացու կյանքում բան են փոխում, մենք ոչ թե կսապասենք մինչև դեկտեմբեր, այլ փաստերի հավաքագրումը կլինի մեր ամենօրյա աշխատանքի հիմնական իմաստը ու ես ըստ այդմ կգնահատեմ բոլորի աշխատանքը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր