00:00:00

Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով կան տուժածներ

16:14, 10 մայիս 2019 Աշխարհ

Ճապոնիայում առնվազն երկու մարդ է տուժել Կյուսյու հարավարևմտյան կղզում այսպր տեղի ունեցած 6,3 մագնիտուդով ուժգին երկրաշարժի պատճառով: NHK հեռուստաալիքի տվյալով՝ Օյտա քաղաքում 79-ամյա տղամարդն ընկել է իր այգու 2,5 մետրանոց աստիճանից և գլխի լուրջ վնասվածքներ ստացել: Կիրիսիմա քաղաքում 40-ամյա կինը նույնպես վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Միյաձակի քաղաքում երկրաշարժից վնասվել է գազատարը, որն այժմ նորոգվում է: Կյուսյու կղզու հարավում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, ժամանակավորապես էլեկտրաէներգիայից զրկվել է մոտ 1,7 հազար ընտանիք: Միևնույն ժամանակ հաղորդումներ չեն ստացվել լայնածավալ ավերածությունների, կոմունալ և տրանսպորտային համակարգերի աշխատանքում խափանումների մասին: Երկրաշարժի օջախը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:48-ին գտնվում էր Կյուսյու կղզու հարավ-արևելքի Միյաձակի պրեֆեկտուրայի ափին 20 կմ խորության վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր