00:00:00

Կոռուպցիոն դեպքերի բացահայտման հարցում գործադիր իշխանության նախաձեռնողականությունը մեծ է. Ա․ Դավթյան

15:39, 10 մայիս 2019

Գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության հաղորդման համաձայն՝ 60 տոկոսով աճել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը. եթե 2017 թվականին աևրձանագրվել է նման 150 դեպք, ապա 2018-ին՝ 240։ Այս վիճակգրությունը վկայակոչելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ արդյոք քրեական գործերի քննության մեթոդաբանություն է փոխվել, թե՞ այս արդյունքը իշխող քաղաքական ուժի քաղաքական կամքի դրսևորում է։ Ի պատասխան Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քրեական օրենսգրքի հոդվածների փոփոխություն չի կատարվել։ Բայց, ըստ պաշտոնյայի, այդ հացագործությունների բացահայտումները տարեց տարի շատացել են։ «Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար պետություններն անցնում են ճանապարհ։ Այսօրվա նույնիսկ օրինակելի երկրները, դրանք այդ ճանապարհն անցել են և դա մեկ օրում տեղի չի ունեցել։ Այո, դրա համար հնարավորություններ են ավելանում, դրա համար քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման համար քայլեր են ձեռնարկվում, քաղաքացին ինքը դառնում է նախաձեռնող։ Կոնկրետ կոռուպցիոն հանցագործությունների մասով ես կարող եմ ասել, որ դրան նպաստել է քաղաքացիների նախաձեռնողականությունը և գործադիր իշխանության նախաձեռնողականությունը», - հավելեց իրավապահ մարմնի ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր