00:00:00

«Հրապարակ»․ Ո՞վ է Սոցապնախարարությունում իր ձեռքը վերցրել կադրային քաղաքականությունը

13:52, 10 մայիս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Տեղեկություններ կան, որ Սոցապնախարարությունում կադրային քաղաքականությունն իր ձեռքն է վերցրել Զարեհ Սարգսյանը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի և Փաշինյանի խորհրդական Նաիրի Սարգսյանի հայրը։ Զարեհ Սարգսյանը դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ երկար տարիներ աշխատել է այդ համակարգում, 1996-ին զբաղեցրել է սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետի պաշտոնը, բայց իրենից հետո բարի հիշողություններ չի թողել։ Հիմա նա յուրայիններին է տեղավորում առանցքային պաշտոններում։ Սոցիալական ապահովության ծառայության նորանշանակ պետ, 32-ամյա Սուրեն Ղամբարյանը, որը հայտարարագրել է 7,5 միլիոն դրամ, 43 հազար ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո, Զարեհի որդիների ընկերն է, մինչ պետ նշանակվելն աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ այն ժամանակ, երբ Հայկ Սարգսյանը զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր