00:00:00

Միգրանտների համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 50 մարդ

03:37, 10 մայիս 2019 Աշխարհ

Ռուսաստանի ԴԱԾ-ն Մոսկվայում ձերբակալել է 56 անձի՝ միգրանտների համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Բացահայտված է  սարքավորումներով, կնիքներով և բլանկերի նմուշներով 11 «լաբորատորիաներ»: Նշվում է, որ խմբավորման մեջ կային Միջին ասիացիներ: Նախնական տվյալների համաձայն, նրանք ապօրինի միգրացիայի կազմակերպման նպատակով ստեղծել են կեղծ փաստաթղթերի, բլանկերի և կնիքների զանգվածային պատրաստման ցանցային կառուցվածք: Օտարերկրացիների անձնագրերում համապատասխան գումարի դիմաց կատարվել են Ռուսաստանում գտնվելու համար անհրաժեշտ բոլոր նշումները, իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստվել են կեղծ ազգային անձնագրեր, միգրացիոն քարտեր և այլ փաստաթղթեր: Մոսկվայի ներքին գործերի նախարարությունը քրեական գործեր է հարուցել: 25 հասցեներումում անցկացվել են խուզարկումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր