00:00:00

Մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն

01:57, 10 մայիս 2019 Աշխարհ

Մոսկվայում մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է բժշկական շրջանակներից տեղեկացված աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքերով, մահը վրա է հասել բնական պատճառներով: «Պատճառը ՃՏՊ-ն չէ, թեև նա եղել է մոտոցիկլի ղեկին»,- ասել է աղբյուրը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հաստատել է այդ ինֆորմացիան: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ցավակցություն է հայտնել Դորենկոյի մահվան կապակցությամբ: «Տաղանդավոր լրագրող, անհանգիստ, սրտացավ մարդ: Սերգեյը սիրում էր մեր քաղաքը: Մահացավ, ինչպես ապրում էր՝ կտրուկ շրջադարձին: Անկեղծ՝ շատ ափսոս, կարծես ինչ-որ բան կորել է, անվերադարձ»,- գրել է Սոբյանինը Twitter-ում: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Դորենկոն մոտոցիկլետով հայտվել է ՃՏՊ-ում և կլինիկական մահ տարել: Նախնական տվյալներով, վթարի պատճառը եղել է լրագրողի վատ ինքնազգացողությունը: Սերգեյ Դորենկոն «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիրն էր: Ծնվել է 1959 թ. Կերչում: Աշխատել է RTR և NTV հեռուստաալիքներում որպես մեկնաբան և հաղորդավար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր