00:00:00

Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող Հասան Ջեմալը մեղադրվել է ահաբեկչական խմբավորման պրոպագանդայի մեջ

01:10, 10 մայիս 2019 Աշխարհ

Երիտթուրք պարագլուխներից Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, դատարանի որոշմամբ տուգանվել է 3․360 թուրքական լիրայով (շուրջ 540 ԱՄՆ դոլար)։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսացության» (PKK) օգտին քարոզչոթյուն անելու մեջ։ Ստամբուլի ծանր հանցագործությունների 36-րդ դատարանը Ջեմալին նախ դատապարտել է 1 տարի 6 ամիս 22 օր ազատազրկման։ Իսկ դրանից առաջ նա ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու մեղադրանքով Ստամբուլի 22-րդ դատարանի որոշմամբ դատապարտվել էր նաև 1 տարի 3 ամիս ազատազրկման։ Դատարանը նախ միավորել է երկու պատիժները, ապա դրանք փոխարինել դրամական տուգանքով։ Սակայն հաշվի առնելով մեղադրյալի՝ նախկինում ևս դատարանի առաջ կանգնած լինելու հանգամանքը, դատարանը չի հետաձգել վճռի իրագործումը։ Հասան Ջեմալին առաջադրված մեղադրանքի համար հիմք է հանդիսացել 2015 թ․ դեկտեմբերի 4-ին ընդդիմադիր «T24» թերթում Սիլվան բնակավայրի մասին հրապարակված «Նրանք վիշտն ու մահը մեզ համար այնքա՜ն սովորական են դարձրել․․․» հոդվածը։ Ըստ մեղադրանքի՝ այդ հոդվածում լրագրողը արդարացնում է ՔԲԿ-ի գործունեությունը՝ այդպիսով կատարելով ՔԲԿ-ի օգտին քարոզչություն:
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր