00:00:00

Ճամփորդություն կազմակերպելու պատրվակով 39-ամյա տղամարդը հափշտակել է 6700 ԱՄՆ դոլար

23:22, 09 մայիս 2019 Իրավական

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 39-ամյա ՀՀ քաղաքացուն դատապարտել  է ազարազրկման՝ ամուսնական ճամփորդություն կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գումարի՝ 6700 ԱՄՆ դոլարի հափշտակություն կատարելու համար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հանցագործության մասին հաղորդումը ստացվել էր դեռ նախորդ տարի՝ 2018 թվականի հուլիսի 2-ին։ Դրա հիման վրա նյութեր էին նախապատրաստվել, եւ օրեր անց՝ հուլիսի 19-ին, հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ 39-ամյա քաղաքացին ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2016թ. հուլիս ամսին աշխատանքի տեղավորելու պատրվակով ծանոթացել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Բաղդասարյանի և նրա ընտանիքի անդամների հետ, որից հետո վստահություն ձեռք բերելով՝ դեպի ԱՄՆ ամուսնական ճանապարհորդություն կազմակերպելու պատրվակով խաբեությամբ Բաղդասարյանից մաս-մաս հափշտակել է առնաձնապես խոշոր չափի՝ 3.216.000 ՀՀ դրամին համարժեք 6700 ԱՄՆ դոլար գումար և չի կազմակերպել դեպի ԱՄՆ ամուսնական ճանապարհորդությունը։ 2018 թվականի սեպտեմբերի 24-ին որոշում էր կայացվել մեղադրյալ Սարգսյանին հայտարարել հետախուզում: 2019 թվականի մարտի 16-ին նա հայտնաբերվել էր և բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին։ 39-ամյա քաղաքացին իրեն լիովին մեղավոր էր ճանաչել եւ միջնորդել գործն արագացված կարգով քննելու համար։ Տուժող կողմն էլ իր հերթին հայտնել էր, որ ամբաստանյալից առձեռն ստացել է իրեն պատճառված նյութական վնաս 6700 ԱՄՆ դոլար գումարը և նրա նկատմամբ որևէ նյութական և գույքային պահանջ չունի, ավելին, ցանկանում է, որ նշանակվի այնպիսի պատիժ, որ հնարավորություն կտա նրան ազատվել կալանքից: Այս ամենի արդյունքում դատարանը գտել է, որ մեղադրյալի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այն է՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը դատապարտյալի՝ առանց պատիժը կրելու ուղղվելու հնարավորության պարագայում։ Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել եւ դատապարտելով 4 տարի 1 ամիս 16 օր ժամկետով ազարազրկման՝ վճռել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր