00:00:00

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է խստացնել կովկասյան ընձառյուծի որսի դեմ պայքարը

22:48, 09 մայիս 2019

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է  խստացնել բնությանը եւ կենդանական աշխարհին վնաս պատճառելու համար պատժատեսակները։ Նախարարությունը մշակվել է օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում։  Այն կքննարկվի կառավարության մայիսի 10-ի նիստում։ Նախագածի հեղինակները փաստել են, որ  վերջին շրջանում հաճախակիացել են Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառհատման, ՀՀ Կարմիր գրքերում գրանցված տեսակների ոչնչացման դեպքերը եւ առաջարկվում է ապօրինի ծառահատումների, կենդանիների ապօրինի որսի: Ուստիեւ առաջարկել են խստացնել պատժի տեսակները։ Օրենսդրական փաթեթից տեղեկացանք, որ կրիտիկական վիճակում է գտնվում  Կարմիր գրքում գրանցված  ընձառյուծների պահպանվության խնդիրը։  Ներկայումս Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը։ Այս նախագծով հնարավորություն է ընձեռնվում բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարների մի մասն ուղղորդել համապատասխան տարածքների՝ այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների առավել լավ պահպանությանն ու վերականգնմանը։ Օրենսդրական փոփոխությանն առաջիկայում կանդրադառնանք առավել հանգամանալից։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր