00:00:00

Տեղի է ունեցել ԱՀ և ՀՀ խորհրդարանների նախագահների հանդիպումը

20:10, 09 մայիս 2019

Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եռատոնի առթիվ Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հնարապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Արցախի խորհրդարանի ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է Արարատ Միրզոյանին և նրա գլխավորությամբ՝ ՀՀ ԱԺ գործընկերներին և ընգծել այս օրերին ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցի կարևորությունը: Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Արցախի խորհրդարանի նախագահը նշել է, որ Շուշիի հաղթանակը նոր արժեք է տվել Հայրենական պատերազմում տարած հաղթանակին: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանը շեշտել է արժեքները սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է համայն հայությանը եռատոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայրենական պատերազմում հաղթանակ տարած հայրենակիցների ավանդը և Շուշիի ազատագրման ու Արցախի բանակի կազմավորման նշանակությունը հայկական նորագույն պատմության մեջ: Հանդիպմանը երկու խորհրդարանների ղեկավարները քննարկել են Երևանում առաջիկայում կայանալիք ՀՀ ԱԺ–ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի օրակարգային և ընթացակարգային հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր