00:00:00

Մոսկվայի Կարմիր Հրապարակում անցկացվեց Հաղթանակի շքերթը

19:28, 09 մայիս 2019

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ Մոսկվայի կամիր հրապարակում անցկացվեց հանդիսավոր շքերթ: Մեկնարկը տրվեց ավանդական խոսքերով՝ «Ուշադրություն, խոսում եւ ցուցադրում է Մոսկվան: Լսեք և դիտեք Կարմիր հրապարակը: Ի նշանավորումն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի՝ Հաղթանակի շքերթ»։ Ավանդույթի համաձայն «Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո պատվո պահակի գումարտակի դրոշակակիր խումբը Կարմիր հրապարակ բերեց Ռուսաստանի դրոշն ու հաղթանակի լեգենդար կարմիր դրոշը, որը մարտիկները ծածանել են Ռեյխստագի վրա: Կենտրոնական տրիբունայում են եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վետերաններ եւ միջոցառման հյուրեր։ Շքերթն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, շքերթի հրամանատարն էր Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ Ավանդույթի համաձայն՝ նախարարը Շոյգուն անցավ շքերթի շարքերով և ողջունեց Կարմիր հրապարակում կանգնած զինծառայողներին: Այնուհետև կենտրոնական տրիբունայի մոտ նախարարը ՌԴ նախագահին զեկուցեց, որ զորքը պատրաստ է շքերթի։ Այս տարի Հաղթանակի շքերթին մասնակցում է ավելի քանի 13 հազար զինծառայող, ներկայացվել է ավելի քան 130 միավոր արդիական  սպառազինություն եւ զինտեխնիկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր