00:00:00

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 13–ին

19:16, 09 մայիս 2019

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին՝ ժամը 14։00-ին։ Այս մասին NEWS.am–ին  ասաց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ երկրորդ նախագահը կմասնակցի դատավարությանը։ Նշենք, որ այդ օրը դատավորը պետք է անդրադառնա ամբաստանյալների խափանման միջոցի հարցին եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի: Նշենք, որ նախկինում նան որոշում դատավորը կայացնում էր դատաքննություն նշանակելիս՝ միանձնյա. սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այս դրույթը: Այժմ այն քննվելու է դռնբաց՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր