00:00:00

Ովքե՞ր են ոչնչացրել ԱԱԾ փաստաթղթերը (տեսանյութ)

18:21, 09 մայիս 2019 Իրավական

Այդ հարցի շուրջ ես որեւէ պատասխան տալ չեմ կարող: Այդ մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ են ոչնչացվել կամ կորել փաստաթղթերը ԱԱԾ-ում: «Ընթանում է ծառայողական քննություն: Վարչապետը հայտարարել է, թե երբ է դա եղել»,-ասաց նա: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պետական փաստաթղթերի ոչնչացման փաստը հայտնաբերել են մեկ տարի առաջ` իշխանափոխությունից հետո։ Փաշինյանն ասել էր, որ նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել։ https://www.youtube.com/watch?v=h50jXqcDuas&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր