00:00:00

Էդմոն Մարուքյանն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու համար կարևորում է միջազգային հանրության դերը

18:19, 09 մայիս 2019

Հայաստանի արտաքին և դիվանագիտական կառույցները պետք է ակտիվ աշխատանք կատարեն, որ միջազգային հանրությունը հստակ ձևավորված կարծիք ունենա՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցում։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Արցախը բանակցային սեղան վերադառնալու ուղղությամբ բավականին հայտարարություններ, գործողություններ արվեցին, կարծում եմ՝ հարցը օրակարգում է և միշտ լինելու է: Դա իրատեսական կհամարեմ, եթե լավ աշխատանք տանենք միջազգային հանրության հետ: Ադրբեջանը չի ասելու, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, պետք է միջազգային հանրությունը ձևավորի այդ կարծիքը»,-ասաց Մարուքյանն ու նկատեց, որ այդ պարագայում Ադրբեջանը հակառակը չի կարող ասել: Մարուքյանի կարծիքով՝ Հայաստանի արտաքին գերատեսչությունը, դիվանագիտական կորպուսը պետք է օրնիբուն աշխատեն, որ միջազգային հանրությունն Արցախի հարցով ունենա ձևավորած կարծիք: Այդ ուղղությամբ պետք է աշխատի նաև խորհրդարանական դիվանագիտությունը: Մարուքյանի կարծիքով՝ խնդիրը լուծելու մասին կարող ենք անընդհատ խոսել, բայց չպետք է մոռանալ, որ այդ ընթացքում պետք է ուժեղանալ և վերականգնել խախտված ռազմաքաղաքական բալանսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր