00:00:00

Աղբահանության հարցը լուծման ընթացքում է. Հայկ Մարության

17:19, 09 մայիս 2019

Այսօր Հաղթանակի զբոսայգում էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց հայ ժողովրդին Եռատոնի առթիվ, ապա շեշտեց` այսօր կարևոր օր է։ «Սա  մեր ժողովրդի պատմությունն է: Հայ ժողովուրդը մեծ ներդրում ունեցավ Հայրենական մեծ պատերազմում: Շատ հպարտ եմ, որ հայ ազգի ներկայացուցիչն եմ, որն այսքան հաղթանակներ է ունեցել: Արցախյան պատերազմում հաղթանակը  ևս մեկ անգամ ապացույցն է նրա, որ հայ ազգն անպարտելի է»,- ասաց Երևանի քաղաքապետը: Լրագրողներն, իհարկե, նաև քաղաքական հարցեր ուղղեցի Երևանի քաղաքապետին, այդ թվում` աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող նախագծին: Մարությանը, սակայն, խոստացավ դրանց պատասխանել առաջիկայում: «Շուտով մեզ մոտ մեծ բրիֆինգ է լինելու, ես բոլոր հարցերին կպատասխանեմ: Ամեն ինչ իր ժամանակը ունի»։ Լրագրողների համառ պնդումներից հետո Մարությանը նշեց` իր պաշտոնավարմա ընթացքում արդեն իսկ շատ գործեր են արվել, ապա անդրադարձավ աղբահանության խնդրին: «Աղբահանության հարցը լուծման ընթացքում է»,- վստահեցրեց Հայկ Մարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր