00:00:00

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել է Եռատոնի կապակցությամբ

16:03, 09 մայիս 2019

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի առթիվ; Ինչպես Ուղերձում ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ մայիսյան փառապանծ եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձների առթիվ։ Անցնելով պատմության քառուղիներով՝ հայությունն Արցախում ու Մայր Հայաստանում կարողացավ իր անսասան կամքի, ոգու տոկունության և համազգային միասնության շնորհիվ ազատվել օտարի լծից և կյանքի կոչել համառ պայքարի միջոցով հաղթանակելու իր նպատակը։ Փառք տալով մեր բոլոր նահատակներին՝ մաղթում եմ մեզ բոլորիս խաղաղություն, նվիրական իղձերի իրականացում` ի շահ հայոց պետականության ամրապնդման և միասնական հայրենիքի հարատևման»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր