00:00:00

Քոչարյանը երբեք չի եղել իրապես ընտրված նախագահ. Ալեն Սիմոնյան

15:29, 09 մայիս 2019

Այսօր Հաղթանակ զբոսայգում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսելքվ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, դիմելով լրագրողներին, ասաց. «Հարգելի՛ լրագրողներ, խորհուրդ եմ տալիս Քոչարյանի մասին խոսելիս երբեք չօգտագործել նախագահ բառը: Նա երբեք չի եղել իրապես ընտրված նախագահ»: Ըստ ԱԺ փոխխոսնակի` հավանական չէ, որ Քոչարյանը կարողանա իր շուրջը համախմբել ընդդիմությանը: Ալեն Սիմոնյանը խոսեց մաև Արցախում անցկացված ՀՅԴ ֆորումի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հնչեցրած տեսակետներին, որը վերաբերում էր Քոչարյանին աջակցելուն: «Ով որտեղ կհավաքվի, ինչ կենաց կասեն, նամակ կգրեն, իրանց հին օրերը կհիշեն, իրենց գործն է: ՀՀ իշխանության մեծ դաշնակիցն ու գործընկերը ժողովուրդն է, իսկ այդ նախկին բեկորները, որ ինչ-որ բաներ են անում, որ իրենց փրկեն, ինձ քիչ են հուզում»: Անդրադառնալով Արցախի նախկին ու ներկայիս նախագահներ Բակո Սահակյանի և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված նամակին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ասաց` իր կարծիքով դա դեռ չի նշանակում, որ Արցախի Հանրապետությունը պաշտոնապես աջակցություն է հայտնել Քոչարյանին, քանի որ դա անհատների կարծիքն է եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր