00:00:00

«Փաստ». «Քցում». Իտալացի ներդրողը` նախկին ոստիկանապետի եւ Հաշվեքննիչ պալատի գործող նախագահի դեմ

14:00, 09 մայիս 2019 Մամուլ

Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթին հայտնի է դարձել, որ դեռեւս 2019 թ. մարտի 4-ին իտալացի գործարար Դանիլո Պասսարիելլոյի կողմից ներկայացված՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այսպես՝ դեռեւս 2003 թվականին գործարար Դանիլո Պասսարիելլոն ՀՀ-ում հիմնադրել է «Պասեպ Ինթերնեյշնլ» ՓԲԸ-ն՝ Հաշվեքննիչ պալատի ներկայիս նախագահ Լեւոն Յոլյանի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի, ՀՀում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Հայրապետյանի եւ Հովսեփ Պետրոսյանի հետ միասին, ընդ որում, Պասսարիելլոյի համոզմամբ, ընկերության իրական բաժնետերը եղել է Ալիկ Սարգսյանը, այլ ոչ թե նրա եղբայր Արմեն Սարգսյանը։ Գործարարի համոզմամբ, իր գործընկերները, տարիներ շարունակ ապօրինի գործողություններ կատարելով, անհայտ ուղղություններով ֆինանսական միջոցները ելքագրելով, թաքցրել են ընկերության իրական եկամուտը, տնօրինել են ընկերության միջոցները անձնական նպատակներով եւ զրկել են իրեն ընկերության գործունեությունից շահութաբաժին ստանալու հնարավորությունից: Բոլոր կողմերի մոտեցումները ճշտելու նպատակով մենք փորձեցինք կապ հաստատել Լեւոն Յոլյանի հետ՝ զանգահարելով Հաշվեքննիչ պալատ: Այնտեղից, ի պատասխան մեր հարցման, փոխանցեցին պարոն Յոլյանի դիրքորոշումը. «Նախաքննության ընթացքը որեւէ կերպ չվտանգելու համար պարոն Յոլյանը ներկա պահին հարցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունի»: Փորձեցինք կապ հաստատել նաեւ Ալիկ Սարգսյանի հետ: Նա, մինչեւ վերջ չլսելով հարցը, ասաց, որ շատ զբաղված է եւ որ ավելի ուշ զանգահարենք իրեն: Սակայն օրվա ընթացքում մեր հետագա մի քանի զանգերը մնացին անպատասխան: Մեզ հաջողվել է կապ հաստատել Դանիլո Պասսարիելլոյի հետ. վերջինս հաստատեց, որ մեր ունեցած տեղեկատվությունը ճիշտ է: Նա նշեց, որ դիմել է AM իրավաբանական ընկերության փաստաբան Դավիթ Հունանյանին, որեւէ կերպ չի ցանկանում պրովոկացիայի ենթարկել մյուս կողմին եւ, հարգելով նախաքննական գաղտնիքը, հրաժարվում է պատասխանել մեր մյուս հարցերին՝ հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող ենք կապ հաստատել իր փաստաբանի հետ: Գործարարը հավելեց, որ նախկինում հույս չուներ, թե իրավապահ մարմիններին դիմելով՝ կհասներ որեւիցե հաջողության՝ նկատի ունենալով գործընկերների դիրքը եւ կապերը, սակայն հեղափոխությունից հետո հավատում է իրավապահ մարմինների անաչառությանը եւ համոզված է, որ ապօրինությունը կբացահայտվի, եւ մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր