00:00:00

Գագիկ Հարությունյանի գրությունը՝ դատավորների դժգոհության պատճառ. «Ժողովուրդ»

13:55, 09 մայիս 2019 Հասարակություն

Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մեզ հասած տեղեկությունների համաձայն` օրերս ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը որոշման նախագիծ է ուղարկել դատավորներին, թե ստացվելիք հավելավճարներից 4 տոկոսը պատրաստում են պահել` փոխանցելով դեպարտամենտի հաշվին, հետագայում դատական համակարգի լավագույններին խրախուսելու նպատակով: Սակայն այս գրությունը դատավորներին դուր չի եկել, և վերջիններս բողոքել են, որ կառավարությունը գումարը իրենց է փոխանցում, ինչու պետք է դրանից պահումներ արվեն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջին դժգոհության ալիքը սկսվել է ՀՀ վճռաբեկ դատարանից, որից հետո շղթան ծավալվել է: Բոլոր դատավորներն էլ աղմուկ են բարձրացրել: Գագիկ Հարությունյանը, տեսնելով, որ բունտ է հասունանում, որոշել է հետ կանգնել այդ մտքից` ասելով, թե ինքը տեղյակ չի եղել, և դեպարտամենտի աշխատակիցներից մեկն է նման որոշման նախագիծ ներկայացրել, և ինքը նրան կպատժի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել դատական դեպարտամենտից, որտեղից հորդորեցին նայել դատական դեպարտամենտի ապրիլի 22-ի հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ կայացել է ԲԴԽ-ի նիստ, որի օրակարգային հարցերի թվում ԲԴԽ-ն անդրադարձել է պետական բյուջեով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների հատկացման խնդրին: «Խորհուրդը գտավ, որ նշված վճարների հաշվարկման հիմքում անհրաժեշտ է դնել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների համար առանձին տողով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների ֆոնդերի և յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատավարձի հարաբերակցությունը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ըստ էության, այս նիստից հետո էլ դատավորների շրջանում հասունացել է դժգոհությունների ալիքը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր